Համատեղ հայտարարության բազմաթիվ դրույթներում կա մեկնաբանությունների կարիք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության փաստաթղթի բազմաթիվ դրույթներում մեկնաբանությունների կարիք է տեսնում:  Այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 16-ին կայացած առցանց ասուլիսի ընթացքում, անդրադառնալով այն հարցին, թե ինչու երկխոսություն չի կայանում քաղաքական ուժերի հետ, որոնք ասում են, թե տարբերակներ կան այդ փաստաթղթի դրույթներն ավելի հայանպաստ դարձնելու համար:

«Ես, ճիշտն ասած, չեմ ստացել այդպիսի առաջարկ քաղաքական որևէ ուժի կողմից, որ իրենք գիտեն` ինչպես ավելի լավը դարձնել: Ըստ էության, հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը, նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչը, կարծում եմ, որ այսօր իրատեսական խնդիր չէ: Ինչ վերաբերում է հետագա բանակցային գործընթացին, այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք դեռ մեկնաբանությունների կարիք և տեղիք ունեն: Այդ մեկնաբանությունների ընթացքում բոլոր գաղափարներն ու առաջարկներն ի մի կբերվեն և լավագույն առաջարկները կփորձենք կյանքի կոչել»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ