ՀԱՄԱՍ-ը հաղորդում է Թել Ավիվի հրթիռակոծման մասին

ՀԱՄԱՍ-ի զինյալ թեւը՝ Իզ էդ-Դին ալ-Քասամ բրիգադները, հայտարարել են Թել Ավիվի վրա հրթիռային հարձակման մասին։

Ինչպես ասվում է խմբավորման Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ, հարվածներն իրականացվել են «ի պատասխան խաղաղ բնակիչների վրա թշնամու հարձակումներին»։

Միևնույն ժամանակ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Թել Ավիվում և Երուսաղեմում օդային հարձակման ազդանշաններ են հնչել՝ նախազգուշացնելով հրթիռային հարվածի սպառնալիքի մասին։

«Օդային ռմբակոծման ազդանշանները հնչել են Թել Ավիվ քաղաքում, կենտրոնական Իսրայելում և Երուսաղեմ քաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Related posts

ՑԱՀԱԼ-ը հաստատել է Լիբանանի հարավին հասցված հարվածները

Լիլիթ Մակունցը և Ֆրանսուազ Ժակոբը կարևորել են ՀՀ-ում կայանալիք COP17-ի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը

Երևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է