Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. ԱԳ նախարարը՝ ԹՐԻՓՓ շրջանակի փաստաթղթի վերաբերյալ

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը, ավելին համաձայնեցված չէ:

Այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վաշինգտոնում ընթացող ԹՐԻՓՓ շրջանակի փաստաթղթի վերաբերյալ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով արդեն հրապարակված հայտարարությանը:

«Չկա որևէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է և ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Միանգամից եմ ասում, որ միանշանակ որևէ նման դրույթ չկա, կա այն, ինչ կա փաստաթղթում և հրապարակված է»,- ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի  հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։

Related posts

Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան

120 երկիր, իսկ Հայաստանը՝ լավագույն հնգյակում․ աշակերտների հաջողությունը AI օլիմպիադայում

Այս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. Չախոյան