Համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են, ինչը կարևոր իրադարձություն է. Փաշինյան

Նախ արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են՝ տեքստի համաձայնեցմամբ, ինչը կարծում եմ՝ կարևոր իրադարձություն է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե խաղաղության պայմանագրի հետ կապված ընդհանուր տեքստին երբ հնարավոր կլինի ծանոթանալ՝ նա ասաց. «Տեքստի հրապարակաման հետ կապված, անկեղծ ասած, պրակտիկաներին պետք է նայել՝ ինչպիսին է: Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք. հոդված-հոդված հրապարակվել է և չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ: Այո՛, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց չի կարող ասել, որ բովանդակությանը ծանոթ չէ: Հոդված-հոդված, դրույթ առ դրույթ վերջին չորս տարիներին հայտնի է»:

Related posts

Փրկարարներն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացուն

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը