Համահայկական 8-րդ խաղեր. առաջատար են Երևանի, Հոլիվուդի, Ախալքալաքի, Արթիկի, Ստամբուլի բասկետբոլի թիմերը

Համահայկական 8-րդ ամառային խաղերը շարունակվում են. բասկետբոլի թիմերն ակտիվ պայքարի մեջ են: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Բասկետբոլի մրցումները սկսվել են օգոստոսի 7-ից և կտևեն մինչև ամսի 18-ը: Դրանք անցկացվում են Երևանի «Միկա», «Շենգավիթ» մարզահամալիրներում և Արթիկի մարզադպրոցում: Մրցումներին մասնակցում են տղամարդկանց 30 և կանանց 14 թիմեր:

Ինչպես տեղեկացնում են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, այս պահին առաջատար են Երևանի, Հոլիվուդի, Ախալքալաքի, Արթիկի, Ստամբուլի թիմերը:

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին