Հաճախ չէ, որ Նիդերլանդներն այսպիսի փաստաթուղթ է ստորագրում, սա ցույց է տալիս նվիրումը, որ ունենք Հայաստանի հանդեպ. Վելդկամպ

Նիդերլանդները մեծապես կարևորում է այն գործընկերությունը, որն ունենք Հայաստանի հետ, որն արտացոլված է այն փաստաթղթերում, որը մեկս մյուսի հետ ստորագրել ենք՝ ամրապնդելու մեր կապերը ՀՀ-ի և Կառավարության հետ: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը:

«Շատ ուրախ եմ տեսնելու այս երկկողմանի նվիրվածությունը, նվիրումը՝ Հայաստանի հետ: Այսօր մեկ անգամ ևս դրա վառ ապացույցն էր այն քննարկումը, որն ունեցանք նախարար Միրզոյանի հետ, որտեղ մեկ անգամ ևս մենք նշեցինք այն հավակնությունը, որ մենք ունենք՝ ամրապնդելու մեր դիվանագիտական կապերը:

Համատեղ ստորագրելով այն համագործակցության փաստաթուղթը՝ մենք մեկ անգամ ևս ցույց ենք տալիս մեր հավակնությունը՝ ամրապնդելու քաղաքական, սոցիալական և տնտեսական երկուստեք կապերը և մեկ անգամ ևս վերահաստատելու հիմնաքարային այն սկզբունքները, որ ունենք:

Ի դեպ, Նիդերլանդների համար սա սակավ պատահող երևույթ է: Հաճախ չէ, որ մենք այսպիսի փաստաթուղթ ենք ստորագրում: Շատ երկրներ կան աշխարհում. սա հազվադեպ տեղի ունեցող իրադարձություն է: Իսկապես, սա ցույց է տալիս այն նվիրումը, որ ունենք Հայաստանի հանդեպ»,- ասաց նա:

Հիշեցենք, որ Հայաստանի և Նիդելանդների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր:

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան