«Հաղթանակի լուսանկարը». ցուցադրություն Գյումրիում

 

«Հաղթանակի լուսանկարը». ցուցադրություն Գյումրիում
Նկարում Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի հաղթանակից հետո Սարգիս Հացպանյանն ու Շեյխա Խանումն են Քարվաճառի հատվածում։ Սրանք լուսանկարներ ու տեսագրություններ են, որոնք պատմություն ունեն:Հաղթանակի լուսանկարը, որի մասին պատմում է Զավեն Խաչիկյանը, նկարվել է 1993 թվականին։ Իր խոսքով՝ լուսանկարներից յուրաքանչյուրն ունի գաղափարախոություն: Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Լրատուն» մեդիա թանգարանի՝ «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցադրությունը ներկայացնում է վերջին 30 տարիների ընթացքում հայկական մեդիայի աշխատանքը Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման գործում։ Նշենք, որ «Լրատունը» առաջին անգամ կյանքի կոչվեց տասը տարի առաջ։
Ինֆոգրաֆիկաներ, տեսագրություններ, որոնք ցուցադրության այցելուները կարող էին թերթել, կարդալ ու ծանոթանալ մոնիտորների միջոցով։ «Լրատուն». «Հակամարտության լրագրության դրվագները» Գյումրիում կլինի եւս տասը օր։

Related posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Հայաստանը 139 երկրների շարքում 59-րդն է. Գլոբալ ինովացիոն ինդեքս 2026

Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Կալինինգրադի շրջափակման դեպքում