Հակառակորդն Ասկերանում՝ Խրամորթի ուղղությամբ, խախտել է հրադադարը. տուժածներ չկան

Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։

Related posts

Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Կառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը

«Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան