Հակամարտության լուծման բանալին հայ – ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի շրջանակներում մասնագիտական, համատեղ աշխատանքն է ․ Պուտին

MOSCOW, RUSSIA - FEBRUARY 17, 2022: Russia's President Vladimir Putin chairs a video conference meeting on economic issues. Alexei Nikolsky/Russian Presidential Press and Information Office/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Ïðåçèäåíò Ðîññèè Âëàäèìèð Ïóòèí âî âðåìÿ ñîâåùàíèÿ ïî ýêîíîìè÷åñêèì âîïðîñàì â ðåæèìå âèäåîêîíôåðåíöèè. Àëåêñåé Íèêîëüñêèé/ïðåññ-ñëóæáà ïðåçèäåíòà ÐÔ/ÒÀÑÑ

Ռուսաստանի համար մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում, Մոսկվան կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ընդգծեմ, մեզ մտերիմ պետությունների միջև ցանկացած հակամարտություն լուրջ մտահոգություն է առաջացնում։ Մենք կոչ ենք անում բոլորին զսպվածություն ցուցաբերել, անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հաստատակամորեն հետևել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին», – ասել Է Պուտինը:

Նա նշել է, որ պետք է ելնել նրանից, որ հակամարտության լուծման բանալին հայ – ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի շրջանակներում մասնագիտական, համատեղ աշխատանքն է ՝ Ռուսաստանի կողմից խորհրդատվական աջակցությամբ:

Պուտինը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրացումը նվազեցնելու ուղղությամբ:

«Նշեմ, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ ։ Հակամարտության գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ (ՀԱՊՄ միացյալ շտաբի պետ – խմբ.)։ Նրան հանձնարարվել է իրավիճակի ուսումնասիրման արդյունքներով առաջարկություններ պատրաստել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի համար», – ասել է Պուտինը։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում