Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծն արժանացել է ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը

ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթին: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե:

«Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերով: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու են մրցութային կարգով: Նախագծով Հակակոռուպցիոն ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան, անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին, ունի անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկ` ստանդարտացված թեստային համակարգերով կամ Կառավարության սահմանած կարգով ստուգվող լեզվական գիտելիքների B1 մակարդակի իմացություն և այլն»,- նշել է Բադասյանը:

Օրենսդրական փաթեթը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում:

Related posts

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է