Հաիթիում սպանվել է երկրի նախագահի սպանության համար մեղադրվող չորս զինյալ

Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար մեղադրվող չորս կասկածյալներ սպանվել են անվտանգության ուժերի հետ հրաձգության ժամանակ՝ փոխանցում է BBC-ն:

Եվս երկու կասկածյալ կալանավորվել է, մինչդեռ ոստիկանությունը դեռևս պայքար է մղում մնացած հանցակիցների դեմ: Ոստիկանապետը հայտարարել է, որ այդ հանցագործները կա՛մ կսպանվեն, կա՛մ կձերբակալվեն:

Հաիթիի 53-ամյա նախագահ Ժովենել Մոիզը սպանվել, նրա կինը վիրավորվել է այն ժամանակ, երբ չորեքշաբթի մի խումբ զինյալներ ներխուժել են նրանց տուն: Կինը տեղափոխվել է հիվանդանոց. նրա վիճակը կայուն ծանր է:

Աղբյուր՝ 1lurer.am

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը