Հազարամյակների պատմություն կրող Գուսանագյուղը

Մեր սովորական աշխատավոր գյուղերից է Անի համայնքին  բնորոշ հարուստ պատմական ժառանգությամբ Գուսանագյուղը։ Այն հնագույն ժամանակներից եղել է բնակեցված, ինչի մասին վկայում են նախնադարյան բնակատեղիները, դամբարանադաշտերը, կիկլոպյան ամրոցներն ու միջնադարյան հուշարձանները։ Պատահական չէ, որ պատմաբաններն ու հնագետները Գուսանագյուղը համարում են Շիրակի մարզի ամենահարուստ պատմամշակութային կենտրոններից մեկը։ Գյուղի տարածքում պահպանվել են նախնադարյան, նախաքրիստոնեական և քրիստոնեական ժամանակաշրջաններին պատկանող բազմաթիվ հուշարձաններ։ Կարասային թաղումները, բրոնզեդարյան դամբարանները, բնակատեղիների հետքերը և կիկլոպյան պարիսպները վկայում են, որ այս տարածքը հազարամյակներ շարունակ կարևոր դեր է ունեցել տարածաշրջանի պատմության մեջ։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա