Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույցներում քարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել, ինչը օրենքի նշված պահանջների խախտում է.«Ականատես» դիտորդական առաքելություն

«Ականատես» դիտորդական առաքելության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել այն մասին, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույցներում քարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել, ինչը օրենքի նշված պահանջների խախտում է: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ականատեսի օրագիր N10🚩🚩🚩
🗳📘Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 5-րդ կետը արգելում է կրոնական կազմակերպություններին նախընտրական քարոզչություն կազմակերպել կամ կատարել։ Ընտրական օրենսգրքի իմաստով` նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի, կուսակցության կամ դաշինքի օգտին։
📢ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մարտի 23-ին և 24-ին ABC News https://www.youtube.com/watch?v=2mfOJIfLYH8 և News.am լրատվականներին https://www.youtube.com/watch?v=dMsbI4UlbJU տված հարցազրույցներում քարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել, ինչը օրենքի նշված պահանջների խախտում է։
❗️Հորդորում ենք բոլոր կողմերին պահպանել Ընտրական օրենսգրքի կանոնները»,- ասված է գրառման մեջ:

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից