Հաագայի դատարանը լսել է հայկական կողմի դիրքորոշումը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում վերսկսվել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա քննարկման երկրորդ փուլը: Հաագայի դատարանը լսել է հայկական կողմի դիրքորոշումը Ադրբեջանի ներկայացրած առարկությունների վերաբերյալ:

Արդարադատության միջազգային դատարանը, հիշեցնեմ՝ հոկտեմբերի 14-ին է սկսել հրատապ միջոց կիրառելու Հայաստանի պահանջի քննությունը: Հայտարարվել է, որ Բաքվի «ռազմավարի պուրակից» հանվել են մանեկեններն ու սաղավարտները: Մինչդեռ, հայկական կողմի պահանջը շարունակում է անփոփոխ մնալ՝ ամբողջությամբ փակել այդ պուրակը:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ու միջազգային իրավունքի հայտնի փորձագետներ:

Ակնկալվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի գործով քննության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մինչև տարեվերջ:

«Տպավորություն ստեղծեց, որ Ադրբեջանն ամեն ինչ ճիշտ է անում, ամեն ինչ կարգին է անում, և, առհասարակ, դատարանի կողմից որոշման անհրաժեշտություն չկա, քանի որ Ադրբեջանն ունի միջազգային պարտավորություններ, որը, կարծում եմ, հնչում է շատ աբսուրդային:

Մեր թիմը լավագույնս հակադարձեց իրենց անհիմն, ոչ այնքան համոզիչ, այսպես կոչված, փաստարկներին»,- ասաց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Related posts

Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ պոկում վարժության արծաթե մեդալակիր

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր արծաթե մեդալ