Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է․ Ժաննա Անդրեասյան

Քննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այդ կարողությունները սովորեցնելը կրթական համակարգի անելիքն է։ Մեզ դա չեն սովորեցրել․ կրթական համակարգը տարիներ շարունակ ոչ թե քննադատական, այլ դոգմատիկ մտածողություն է սերմանել։ Ոչ թե մտածել է սովորեցրել, այլ հիշել ու մտապահել։ Մեր կրթական համակարգը մեզ սովորեցրել է ոչ թե վերլուծել խնդիրները, առերեսվել դրանց, այլ լռել դրանց մասին։ Ու այսօր մեր հանրային խոսույթը նաև այդ կրթական համակարգի խնդիրների արտացոլանքն է։

Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է։ Չի կարող չփոխվել։ Մեր երեխաները համարձակ են, խնդիրները ձևակերպող, խնդիրների մասին խոսող։ Պիտի արժանի լինենք մեր երեխաներին։ Իսկ նրանք արժանի են խաղաղության։ Մենք արժանի ենք խաղաղության»,- գրել է նախարարը։

Related posts

Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը