Կրասնոդարում 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով ընկել է ավտոկայանատեղիի 3-րդ հարկից

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանում 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով ընկել է«Галерея» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիի 3-րդ հարկից։

Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Առաքելյանի հետ մեքենայում եղել են նրա կինն ու 12-ամյա երեխան․ ամուսիններն ու նրանց դուստրը տեղում մահացել են։

Վերջինս մեքենան գնել էր մեկ ամիս առաջ։ Ըստ տեղեկությունների՝ ավտոկայանատեղիում նա մեքենայի արագությունը չափից շատ արագացրել է ու կորցրել կառավարումը։ Մեքենան ճեղքել է ցանկապատը և ցած է ընկել երրորդ հարկից։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ռաֆայել Առաքելյանի կողմից արված այս քայլը կարող էր ինքնասպանություն լինել։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Դիտավորյալ սպանություն» հոդվածով։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան