Կրակոց արձակած երիտասարդը տարվել է ոստիկանություն

Հունիսի 26-ին ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տափերական գյուղի սկզբնամասում՝ դաշտամիջյան հատվածում, հնչում են կրակոցներ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Իրացնելով տեղեկությունը՝ Արարատի բաժնի ոստիկանները Ժամը 20.40-ի սահմաններում նշված վայրում հայտնաբերել և, «ՎԱԶ-2121»-ով հանդերձ, բաժին են տարել Տափերական գյուղի 35-ամյա մի բնակչի: Բաժնում երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՍԱՅԳԱ-ՄԿ» տեսակի ակոսավոր հրազենը և փամփշտատուփ՝ 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտով: Նաև հայտնել է, որ Տափերական գյուղում մեկ անգամ կրակել է օդ:

Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Իրանում նշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել

Փրկարարները տեղափոխում են ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները