Կպարզեցվեն պետության կողմից երաշխավորված՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության ոլորտում սահմանված ընթացակարգերը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության ոլորտում սահմանված ընթացակարգերի պարզեցման համար:

Ըստ այդմ՝ վերանայվել են պետության կողմից երաշխավորված՝ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի ծավալները, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտամարմնային բեղմնավորման պետական պատվերի շրջանակում ֆինանսավորումը սահմանվել է ըստ փուլերի:

Ըստ այդմ՝ սահմանվել են արտոնյալ պայմաններով արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի շրջանակում փոխհատուցվող բժշկական օգնության և սպասարկման կոնկրետ ծավալները: Արդյունքում՝ ակնկալվում է շահառուների համար պարզեցնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների տրամադրման գործընթացը, արտամարմնային բեղմնավորման ցուցման դեպքում բացառելով բժշկական կազմակերպության կողմից բուժման վերաբերյալ համապատասխան հրաման տալու նպատակով առողջապահության նախարարություն դիմելու գործընթացը, դրանով իսկ կրճատելով շահառուի սպասելաժամանակը:

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում