Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի հինգ հազար «էլիտար» մարտիկներ. The New York Times

Մինչև երկուշաբթի Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի հինգ հազար «էլիտար» մարտիկներ՝ գրել է The New York Times-ը:

Պարբերականի տվյալով՝ առաջին անգամ հյուսիսկորեացի մարտիկներ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների դաշտ են տեղափոխվել հոկտեմբերի 23-ին, և այժմ տեղափոխումը շարունակվում է։ The New York Times-ի աղբյուրը հայտնել է, որ զինվորներին Վլադիվոստոկից Ил-76 խոշոր տրանսպորտային ինքնաթիռներով ուղարկում են ՌԴ արևմտյան մասում գտնվող ռազմական օդանավակայան, որից հետո տեղափոխում են ռազմական գործողությունների գոտի։

Ավելի վաղ Հարավային Կորեայի ԱԳՆ էր կանչվել Սեուլում Ռուսաստանի դեսպանը։ Կորեայի Հանրապետությունը  քննադատել է Ռուսաստան զինվորներ ուղարկելու Փհենյանի որոշումը: Հյուսիսային Կորեան ո՛չ հաստատել, ոչ էլ հերքել է մեղադրանքները:

Related posts

Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվել

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2027-ի բյուջեի նախագիծը . ՈՒՂԻՂ