«Կումայրի» ֆուտբոլային ակումբն ընդլայնում է իր տարածքները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ Երազգավորսում կառուցվել է մինի-խաղադաշտ, որը հնարավորություն է տալիս մանկապատանեկան ֆուտբոլը մասսայականացնելու եւ զարգացնելու ոչ միայն այս համայնքում: Փաստորեն հարեւան բնակավայրերից այստեղ հաճախում են երեխաներ, որոնք առաջին քայլերն են անում մեծ ֆուտբոլում: Շիրակի մարզի տարբեր համայնքների «Կումայրի» ակումբի համանախագահ, մարզիչ Արթուր Սահակյանը կարեւորում է դեռահաս ֆուտբոլիստների այսպիսի քանակությունը ու նշում է, որ ոչ բոլորը կարող են դառնալ պրոֆեսիոնալ խաղացողներ, սակայն փողոցից ու համակարգիչներից կտրվելու փաստն արդեն կարեւոր է:

 

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք