Կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք է հաստատվել

Հուլիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 110 դեպք, որոնցից 219 864-ն` առողջացած, 4614-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4511 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 340 258 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6251 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Ունենք 163 առողջացած և 6 մահվան դեպք:

Related posts

Առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից․ ԱՆ

Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով