Կորած պետհամարանիշների փոխարեն կհատկացվի կրկնօրինակը. Կառավարությունն ընդունեց որոշումը

Կառավարության որոշմամբ՝ կորած զույգ համարանիշների փոխարեն կարող են հատկացվել կամ կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ, կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց: «Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է ոստիկանության կողմից համարանիշների կրկնօրինակները հերթական թողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ որոշումը տարածվելու է 2020 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

«Վերջին շրջանում մեր իրավապահ մարմինները այդպիսի խմբեր բացահայտել ու ձերբակալել են: Բայց մենք որոշեցինք այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կայացնել հետևյալ որոշումը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ կտրվի համարանիշի կրկնօրինակը: Այսինքն՝ քաղաքացին ստիպված կլինի ոչ թե համարանիշի մեծ «փրկագին» վճարել, այլ ուղղակի պետական տուրք վճարելով ստանալ համարանիշի կրկնօրինակը»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդպես արմատապես կլուծվի այդ խնդիրը:

Related posts

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Տաքսիներում օրենսդրական նորմի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն