Կոտայքի մարզում կինը վրաերթի է ենթարկվել ու տեղում մահացել

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 19․50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել մի կին հետիոտնի։

Վրաերթից հետո Ford Focus մակնիշի ավտոմեքենայի կողմից հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել։  Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, որը արձանագրել է հետիոտնի մահը։

Կայքի տեղեկություններով, երկու ավտոմեքենաների վարորդներն էլ դեպքի վայրից փախուստի չեն դիմել, ինքնակամ ներկայացել են տեղում ծառայություն կատարող Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին, իսկ ավտոմեքենաներն էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել են Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։  Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Related posts

Ռուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Ապատեղեկատվությունը՝ ընտրական պայքարի զենք․ մեդիան՝ հակազդման առաջնագծում

Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել