Կոտայքի Գետամեջ գյուղում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք. տուժածներ չկան

Հունիսի 28-ին՝ ժամը 11։07-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետամեջ գյուղի 13-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման և մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ ապրիլ ամսից սկսած Պտղնի գյուղի Այգեգործական 5-րդ փողոցի բնակելի տներից Գետամեջ գյուղի 13-րդ փողոցի ուղղությամբ աստիճանաբար ակտիվացել է սողանք, ինչի հետևանքով Գետամեջ գյուղի 13-րդ փողոցի ճանապարհի մոտ 50 մ հատվածում առաջացել են ճաքեր, Պտղնի գյուղում վնասվել են Այգեգործական 5-րդ փողոցի տներից մեկի մոտակա քարե օժանդակ շինությունը, մյուս տան՝ թոնրատունը, քարե օժանդակ շինությունը (մոտ 60 քմ), լողավազանը և երկաթբետոնե պարիսպը։

Սողանքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ներկայացուցիչներին, Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությանը, Նոր Հաճնի համայնքապետարանին և ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային ՕԿԿ-ին։

Փրկարարներն իրականացրել են ուսումնասիրություն։

Related posts

Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը վաստակել է 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալ

Բռնցքամարտիկ Սամվել Սիրամարգյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա