Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր նախատեսված է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և գործակալությունների ներկայացուցիչների այցելություն

Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր նախատեսված է այցելություն Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների կողմից, այնուհետև հանդիպումներ են լինելու Գորիսում:

Նշենք, որ արդեն 9-րդ օրն է, և դեռ որևէ տեղաշարժ չկա. գիշերվա ընթացքում ևս նոր զարգացումներ տեղի չեն ունեցել, և Կոռնիձորի սահմանային հատվածում արդեն 21 բեռնատար է սպասում՝ բեռնված հումանիտար բեռով: Վերջին երկու բեռնատարում՝ բացառապես քաղցրավենիք՝ հիմնականում պիտանելիության երկար ժամկետով, որոնք պահվում են սառնարանային պայմաններում: Մյուս 19 բեռնատարների մեծ մասում ևս օրվա ընթացքում միշտ միացված է սառնարանային ռեժիմը, որպեսզի այդ բեռնատարներում գտնվող դեղորայքը, կաթի փոշին և մանկական կերը ժամանակից շուտ չփչանան:

Related posts

Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ