Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Արցախի նախագահի և հանրապետության բոլոր նախկին ղեկավարների հետ

Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Հայաստանում հանդիպել է Արցախի նախագահի և Հանրապետության նախկին ղեկավարների հետ:

Ինչպես հաղորդվում է պատգամավորի պաշտոնական կայքում, հունիսի 1-4-ը նա գտնվում էր Հայաստանում: Այցի նպատակն էր՝ ծանոթանալ ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, զարգացնել կապերը ռուս հայրենակիցների հետ:

«Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախկին նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի (Հայաստանի Հանրապետության նախագահ 1998-2008 թթ.), Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաեւ ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պատգամավորը նաեւ խոսել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի եւ Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ: Բացի այդ, Երեւանում ՌԴ դեսպանատանը հունիսի 4-ին կայացել է Զատուլինի հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Նշվում է, որ ընկերների եւ գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում հստակեցվել են Հայաստանում Լազարյան ակումբի հաջորդ նիստի անցկացման, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի գործունեության հեռանկարները:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում