Կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Բաքվում հայ ռազմագերիների դեմ սկսված դատը

ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել և անընդունելի է համարել Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետե Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումը:

Իր ֆեյսբուքյան էջում Ադամ Շիֆը ռազմագերիներին հետապնդելը համարել է միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում և Ադրբեջանի կողմից մարդու և միջազգային իրավունքների անտեսման ակնհայտ ապացույց:

«Մինչ մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման ուղղությամբ, Միացյալ Նահանգները պետք է խիստ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ և նորից կիրառի Բաքվի ռեժիմին ԱՄՆ ռազմական օգնություն տրամադրելու արգելքը,- գրել է ԱՄՆ կոնգրեսականը և եզրափակել. – մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը անպատիժ խախտի մարդու իրավունքները և ոտնահարի միջազգային նորմերը»:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ