Կյանքից հեռացել է Տիգրան Քեոսայանը

59 տարեկանում մահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը, հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը:

«Տիգրանն այսօր երեկոյան գնաց Արարչի մոտ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթեցին: Խնդրում եմ հիմա չզանգահարեք ինձ կամ իմ ընտանիքին: Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն», – հավելել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանը մոտ ինը ամիս անցկացրել է կոմայի մեջ: Ռեժիսորը սրտի հետ կապված խնդիրներ ուներ: Այս ընթացքում նա երբեք գիտակցության չի եկել:

Related posts

Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան

ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ ընդհանրապես կապ չունի. Փաշինյան

Պետության մեջ 2-րդ պետություն կամ կառավարություն ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են