Կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն ունեցող յուրաքանչյուր անձ կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն. ԱՆ

Պալիատիվ բուժօգնության կարևորությունն ընդգծելու նպատակով հոկտեմբերի 14-ն աշխարհում նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը: Այս տարի այն ունի «Կարեկցող համայնքներ» խորագիրը:
Յուրաքանչյուր անձ, որն ունի կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն, կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն, ինչը նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրները:
«Ծառայության հասանելիությունն ապահովելու նպատակով պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակով լիցենզավորվել է 33 բժշկական կազմակերպություն, որոնցից 17-ը ծառայություններ են մատուցում պետական պատվերի շրջանակներում Երևանում և հանրապետության տարբեր մարզերում:
Այդ թվում`
• ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում» գործում է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան:
• ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» բացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան 30 մահճակալ ունեցող բաժանմունք»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում