Կմեղմվեն Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները

Գործադիրն ընդունել է «Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու մասին» որոշում, որով առաջարկվում է Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման:

Հիմնավորման համաձայն՝ սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում և առկա է արտեզյան հորիզոնների և Մեծամոր գետի ջրատվության նվազում, որը կարող է հանգեցնել տվյալ տարածաշրջանի ջրային ռեսուրսի հյուծմանը։

Ըստ այդմ՝ առաջարկվում է Թույլատրել «Ջրառ» ՓԲԸ տրված ջրօգտագործման թույլտվության շրջանակում և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերությանը իրենց կողմից շահագործվող ջրային համակարգերի միջոցով՝ յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում, Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով, Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման: Որոշմամբ սահմանված գործողություններն առաջարկվում է տարածել 2023 թ. նոյեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա, քանի որ էկոլոգիական անբարենպաստ վիճակով պայմանավորված՝ նշված ժամանակահատվածից որոշակի ծավալով ջրալրումներ են իրականացվել։

Հաշվի առնելով այն, որ իրականացված ջրալրումները չեն օգտագործվել ոռոգման նպատակով՝ առաջարկվում է տվյալ ջրածավալների նկատմամբ ևս հասույթ չձևավորել։ Նշված միջոցառման իրականացման արդյունքում հնարավոր կլինի որոշակիորեն կանխել ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտումը և մեղմել արտեզյան հորիզոնների, ինչպես նաև Մեծամոր գետի ջրատվության նվազման հետևանքները։

Related posts

Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ

Մոսկվան Երևանին ատոմակայանի էներգաբլոկների համար մի շարք տարբերակներ է առաջարկել. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները