Կմեկնարկի «Իմ Քայլը» հիմնադրամի՝ պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի 3-րդ փուլը

Մեկնարկում է «Իմ Քայլը» հիմնադրամի Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի 3-րդ փուլը՝ Կոտայքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում:

«Ավարտին է մոտենում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացվում է Արմավիրի և Լոռու մարզերում: Ծրագրին երկու մարզերից մասնակցում է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած 41 զինծառայող:

2023թ․ օգոստոսին Ջերմուկում կազմակերպված կողմնորոշման ճամբարի արդյունքում յուրաքանչյուր շահառուի համար կազմվել է անհատական զարգացման պլան, որն էլ հիմք ընդունելով՝ ծրագրի մասնակիցները հաճախել են մասնագիտական վերապատրաստման դասընթացների, այդ թվում՝ բիզնեսի պլանավորման և կառավարման:

Բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացին մասնակցության արդյունքում ծրագրի շահառուները ներկայացրել են բիզնես պլաններ, որոնցից 27-ը հաստատվել և ֆինանսավորվել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից:

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը և վիրավորում ստացած զինծառայողների շրջանում այս ծրագրի մեծ պահանջարկը՝ «Իմ քայլը» հիմնադրամը որոշում է կայացրել շարունակել այն 3 նոր մարզում: «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը հուլիսի 1-ից կմեկնարկի Կոտայքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում: Այն կիրականացվի նախորդ երկու փուլերի մոդելով՝ նպատակ ունենալով նպաստել 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող պատերազմի մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը հասարակությանը՝ աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Դատախազն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը

Եթե ամեն ամիս էլ հանդիպենք, միևնույն է խոսելու բան կլինի. Պուտին

Ազնավուրյան գործերը՝ պարային ճկունությամբ