Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

Կառավարության որոշմամբ հստակեցվել է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը։ Գործող իրավակարգավորման համաձայն՝ միևնույն հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին, իրենց կողմից իրականացվող դասավանդման դասաժամերի համար լրավճար չի տրամադրվում։ Մասնավորապես, լրավճարից զրկվում են այնպիսի մանկավարժական աշխատողներ, ինչպիսիք են գրադարանավարը, լաբորանտը, օպերատորը և այլ մանկավարժական աշխատողներ, որոնք, չլինելով վարչական աշխատող, իրականացնում են բնագիտական և տեխնոլոգիական ուղղվածությամբ առարկաների դասավանդում։ Նման մոտեցումը հանգեցնում է իրավական անհավասարության և խաթարում է լրավճարի խրախուսական նպատակը։

Որոշմամբ առաջարկվում է հստակ տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների և վարչական աշխատողների միջև՝ նախատեսելով, որ լրավճար չի տրամադրվում միայն միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար։

Related posts

Չճշտված լուրը փաստից արագ տարածվեց․ ՆԳՆ-ն պարզաբանում է նախօրեի սկանդալը

Էս տունն իմն է, էս հասցեն իմն է. Բնակարանային վեճ Գյումրիում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները