Կիևի և Մոսկվայի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հուլիսի 23-ին Թուրքիայում. Զելենսկի

Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները տեղի կունենան հուլիսի 23-ին կրկին Թուրքիայում՝ հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ բանակցությունների երրորդ փուլի ընթացքում ուկրաինական կողմը մտադիր է քննարկել երեք առաջնահերթ հարց՝ ռազմագերիների և Ռուսաստանի առևանգած ուկրաինացի երեխաների վերադարձը, ինչպես նաև երկու երկրի ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստումը։

Ռուսական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն պետական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ բանակցությունները նախատեսված են հուլիսի 24-ին:

Հիշեցնենք՝ Ռուսաստանը և Ուկրաինան վերջին շրջանում բանակցությունների երկու փուլ են անցկացրել՝ մայիսի 16-ին և հունիսի 2-ին։ Կողմերը փոխանակվել են հրադադարի պայմանների վերաբերյալ առաջարկներով, ինչպես նաև համաձայնության եկել պատերազմի սկզբից ի վեր ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների ամենամասշտաբային փոխանակման շուրջ։

Related posts

ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները