Կիևը խախտում է պատերազմի վարման կանոնները և սպառնալիքի տակ է դնում խաղաղ բնակիչների կյանքը. Amnesty International

Amnesty International միջազգային հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ հավատարիմ է իր վերջին զեկույցի եզրակացություններին. Ուկրաինան խախտում է պատերազմի վարման կանոնները և սպառնալիքի տակ է դնում խաղաղ բնակիչների կյանքը՝ մարտական տեխնիկա և սպառազինություն տեղակայելով դպրոցներում ու հիվանդանոցներում:

Կազմակերպությունը հայտնել է, որ հուլիսի 29-ին նամակ է հղել Ուկրաինայի կառավարությանը, որում տեղեկացրել է իր եզրակացությունների մասին:

«Մենք թվարկել ենք քաղաքներն ու գյուղերը, որոնցում փաստաթղթավորել ենք մամուլի հաղորդագրության մեջ նկարագրված գործողությունները և տրամադրել ենք 24 վայրի GPS կոորդինատներ, այդ թվում՝ դպրոցների ու հիվանդանոցների, որտեղ, ինչպես Amnesty International-ը հաստատել է, տեղավորվել են ուկրաինացի զինվորներ»,- նշել են կազմակերպությունից:

Amnesty International-ն Ուկրաինայի կառավարությունից խնդրել է պատասխան տալ մինչև օգոստոսի 3-ը, սակայն արձագանք չի ստացել:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կազմակերպության զեկույցը համարել է անընդունելի: Նա պնդել է, թե Amnesty International-ը փորձում է արդարացնել ՌԴ ԶՈՒ հարձակումները: Նա ասել է, թե զեկույցով փորձ է արվում ագրեսորի և զոհի միջև դնել հավասարության նշան:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան