Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան

Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976 թվականի քարտեզով չի մնում ՀՀ տարածքուm։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, մեկը՝ ավտոտնակ։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Այս գործընթացով մենք ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները