Կին պարեկների հասակը 160 սմ պետք է լինի, բայց կարող ենք այդ ստանդարտից դուրս գալ․ Փաշինյան

Մինչև տարեվերջ պարեկային ծառայության թափուր տեղերը կլրացնենք կանանցով։ Միայն կանայք կընդունվեն աշխատանքի։ Բավականին մեծ ակտիվություն կա դիմողների։

Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ասաց, որ հիմա կին-պարեկների համար հասակի անցողիկ շեմը 160 սմ-ն է։ Բայց կուսումնասիրեն, կարող է հասակի հետ կապված փոփոխություն անեն։

Փաշինյանն արձագանքեց, որ պետք է այս փուլում շեշտը հմտությունների վրա դնել։

«Պետք է էս փուլում հին ստանդարտից դուրս գանք։ Կանանց դեպքում այդ բացառությունը անենք։ Հույս ունենանք, որ մինչև մայիսի 15-ը մի հազար դիմորդ ունենանք, որպեսզի մի քանի հարյուրի, լավագույններին ընդունենք աշխատանքի»։

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները