«Կիա»-ն վրաերթի է ենթարկել մորն ու որդուն, ապա բախվել կայանված «Օպել»-ին. նրանք հոսպիտալացվել են

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հունիսի 24-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիոտնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիոտնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենային:

Վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են: Նրանք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ «Կիա»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ:

Related posts

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ

Անփույթ մոտեցում ցուցաբերող ձկնաբույծները կզրկվեն արտահանման իրավունքից. ՍԱՏՄ ղեկավար