ԿԸՀ-ն մերժել է Վարդան Ղուկասյանի և Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածուներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ի նիստում մերժել է որպես պատգամավորի թեկնածու գրանցել «ԴՕԿ» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանին և Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումը հիմնավորել է այն համգանանքով, որ Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը փաստաթուղթ չեն ներկայացրել, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի են հանդիսացել և Հայաստանում են բնակվել։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:

Related posts

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին

Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը

Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ