ԿԸՀ-ն բավարարել է Գորիսի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները․ դատախազություն

ՀՀ ԿԸՀ-ն այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԿԸՀ են ներկայացվել Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ։
Նկատի ունենալով, որ Գորիս համայնքի ղեկավար Ա. Ա.-ն ընդգրկված է եղել 20.06.2020-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած «Հայաստան» դաշինքի ցանկում, և այն, որ «Հայաստան» դաշինքն արտահերթ ընտրությունների արդյունքում ձեռք է բերել պատգամավորական մանդատներ ստանալու իրավունք, ուստի, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրք 90-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 13.07.2021թ. միջնորդություններ են ներկայացվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար։

ՀՀ ԿԸՀ-ն այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան…

Опубликовано Gor Abrahamyan Четверг, 15 июля 2021 г.

Related posts

Լիբիայում կրակոցներ են հնչել․ սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ