Կդյուրացվի Հայաստանի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թ. նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրինագծին:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ։ Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել համաձայնագրում, որը կկանոնակարգի երկու երկրների միջև մի կողմի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները մյուս կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված հարկերից ու վճարներից ազատման արտոնությունների սահմանման գործընթացը:

Համաձայնագրի փոփոխությունը հնարավորություն կտա դյուրացնելու երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը, բարձրացնելու Հայաստանի տարանցման դերը տարածաշրջանում բեռնափոխադրումների կազմակերպման հարցում:

Related posts

Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում