Կա 2 զոհ, 2 անհայտ կորած. Գնել Սանոսյան

Հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով կա 2 զոհ, 2 անհայտ կորած, այս պահին տվյալները այդպիսին են:

Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը նշել է , որ բավական խնդիրներ կան այլ ենաթակառուցվաքների մասով` մասնավորապես էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, խմելու եւ ոռոգման համակարագերի հետ կապված, դրանց մի մասը դեռ հնարավոր չէ այս պահին գույքագրել:

«Ունենք մի քանի բնակավայր որոնց կամուրջները, որոնք կապում էին Մ6 ճանապարհին, փլվել են, դաշտամիջյան ճանապարհ ունենք, հիմա գործընկերները աշխատում են, որ այդ ճանապարհը որոշակիորեն բարելավվեն , կարողանանք այնտեղի առաջնային կարիքները հոգանք: Ոլորտ առ ոլորտ աշխատում ենք եւ փորձում ենք խնդիրները վերհանել: Խնդիր ունենք Մ4 ճանապարհահատվածում Դիլիջանի մասում, որտեղ փլուզում է տեղի ունեցել»,-ասել է  նա:

Related posts

Հայաստանը 75 մլն եվրո վարկ է վերցնելու Զարգացման ֆրանսիական գործակալությունից

Առանց ՌԴ-ի թույլտվության՝ 44-օրյա պատերազմ տեղի չէր ունենա. ԱԽ քարտուղար

Համատեղ ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահների գործունեությունը կասեցվել է. քաղաքապետարան