Կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը․ Հուլուսի Աքար

Թուրքիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Աքարը նշել է․

«Հուսով եմ, որ կշարունակենք կարծքիների և այցերի փոխանակումը ի շահ մեր երկրների, ՆԱՏՕ-ի, տարածաշրջանային կառույցների, խաղաղության, կայունության և տարածաշրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև որոշ խնդիրների լուծման։ Հուսով եմ, որ այցից կստանանք դրական արդյունքներ»։

Հանդիպումից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Աքարը նշել է, որ հանդիպմանը քննարկել են նաև այն ամենը, ինչ թուրքական կողմն անում է Ադրբեջան-Հայաստան հարցի հետ կապված ու պնդել, թե կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը։

Related posts

Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը