Կարմիր Կատար լեռը կներառվի բնության հուշարձանների ցանկում

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում`https://www.e-draft.am/projects/3525

Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի  14-ի N 967-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում՝ «Թառ» կամ «Կարմիր Կատար» հրաբուխը ներառելով բնության հուշարձանների ցանկում, ինչը հնարավորություն կտա ներկայիս պայմաններում ապահովել բնության հուշարձանի՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝  պահպանությունը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք գալիք սերունդներին փոխանցումը։

Իրավական ակտի ընդունման նպատակը Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի Կարմիր Կատար հրաբխի ներառումն է բնության հուշարձանների ցանկում, քանի որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ այն ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն’ 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ: Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից: Նրա հարավ-արևմտյան հիմքից հոսում է 21 կմ երկարությամբ տրախիանդեզիտային կազմի լավային հոսք, որը  այլ հոսքերի հետ միասին, առաջացնում է ուսուցողական շերտագրական միավոր: Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։

Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հնարավոր կլինի ապահովել վերոնշյալ հրաբխի անխաթար վիճակի պահպանությունը, պաշտպանությունն ու իրավական կարգավիճակը:

📌 Կարմիր Կատար լեռը կներառվի բնության հուշարձանների ցանկում

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա…

Опубликовано ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Среда, 25 августа 2021 г.

Related posts

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին