Կարեն Անդրեասյանը 10 օրում պետք է հրաժարական տա. փաստաբանների ակցիան ԲԴԽ-ի դիմաց

Կարեն Անդրեասյանը իսկական սպառնալիք է իրավական անվտանգության համար, նա դատական իշխանության չարիքն է ու նպատակ է հետապնդում ամբողջապես քանդել դատական իշխանությունը:

Հայտարարել են ԲԴԽ-ի դիմաց ակցիա իրականացնող փաստաբանները։ Նրանք դիմել են վարչապետին, ապա պահանջել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը:

«Պարոն վարչապետ, վստահ եմ դուք ամբողջությամբ տեղյակ չեք, թե ԲԴԽ-ն իր նախագահի միջոցով, ինչ մեթոդներով է փորձում, այսպես ասած, մաքրել դատական համակարգը: Իրավունքների ակնհայտ ոտնահարում, որոնք գնահատական են ստանալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:

Կարե՛ն Անդրեասյան, քանի դեռ շատ չի խորացել ձեր հանցագործությունների բնույթը, առաջարկում եմ արագ կերպով հրաժարական տալ և ազատել դատական իշխանությունը ձեր ներկայությունից: Մեր ակցիան լինելու է շարունակական, ձեզ տրվում է 10 օր ժամանակ հրաժարական ներկայացնելու, հակառակ դեպքում մենք կանցնենք ավելի լուրջ ակցիաների»,- նշել է փաստաբան Հարություն Հարությունյանը:

Related posts

Մասիսի թիվ 3 մանկապարտեզը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին