«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Անդրեասյանին վերանշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում»,- ասվում է որոշման մեջ։
Կարեն Անդրեասյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է 2025 թվականի օգոստոսից։