Կարգալույծ է հռչակվել Տ. Սեդրակ քահանա Աղասյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ. Սեդրակ քահանա Աղասյանը։

Տնօրինության համար հիմք է ծառայել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը և Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Տեր Սեդրակ քահանայի կանոնազանց ընթացքի վերաբերյալ։

Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին ՝ Հրանտ Աղասյան ավազանի անունով:

Related posts

Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին

Փոշու պարունակությունը նորմայից բարձր է եղել Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում

«Հավատը առանց գործերի մեռած է»․ Փաշինյանը՝ խաղաղության հասնելու ճանապարհի մասին