Կատարվում է նախաքննություն. ՔԿ-ն՝ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի մասին

Քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս»-ի հաղորդումը Իսակովի պողոտայում գտնվող ընկերության պահեստից հրդեհի բռնկման և խանութի այրվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալով՝ ընկերությանը 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։

Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափը, նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախօրեին տեղեկացրել էինք՝ ժամը 12:57-ին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին