Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Թովմասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներով:

Այսպես՝

  • սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ,
  • չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
  • խոհանոցի պատերը, դռները եղել են անհարթ, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով, պատուհաններն չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր:

Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև անհամապատասխանությունների վերացումը. սահմանվել է ժամկետ:

Related posts

Չեղարկվել է Թեհրան–Երևան չվերթը, ևս 9 չվերթ հետաձգվել է

Հայ-Չինական համագործակցությունը նոր փուլում․ 2026 թվականին ստորագրվեց նոր հուշագիր

Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ նախագահ Թրամփի հրավերով․ Նեթանյահու