Կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների ստուգման արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով, կասեցվել է «Դիլվադոս» ՍՊԸ-ին պատկանող ալկոհոլային խմիչքների արտադրամասի (Տավուշի մարզ, գ. Աղավնավանք) արտադրական գործունեությունը:

Պարզվել է, որ արտադրական շինության պատերը պատված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծվող, ախտահանվող նյութերով, սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պարբերականությունը:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Related posts

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին