Կասեցվել են Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի լիազորությունները

Կասեցվել են Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի լիազորությունները, հաղորդել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը:

Դատախազությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Գրգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, որն էլ բավարարվել է։

«2025 թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի նոյեմբերի 6-ին ներկայացված «ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մանվելի Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 1/12-12-25 միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԲԴԽ-80-Ո-Ք-5 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը», – ասված է ԲԴԽ որոշման մեջ:

Related posts

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում